ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.10.2025 | 22:00
Սուրբ Մայր Աստվածածին, լուսավոր և բարեխոս Մայր,
Այս օրը գալիս եմ քեզ մոտ՝ ամբողջ հոգով և բաց սրտով։
Լցրո՛ւ հոգիս անսահման սիրով, խաղաղությամբ և հույսով։
Օրհնի՛ր ինձ, ընտանիքիս և հարազատներիս քո սուրբ աղոթքներով,
Թողես ճանաչեմ քո Որդու կամքը,
Ու ամեն քայլս լինի առաջնորդված Նրա սիրով և իմաստությամբ։
Պաշտպանի՛ր մեզ չարից ու փորձանքներից։
Ու թող իմ սիրտը մշտապես ապրի մաքուր, հավատով ու սիրով լցված։
Տիրամայր, ուղեկցի՛ր ինձ ամբողջ օրվա ընթացքում,
Որպեսզի իմ հոգին խաղաղությամբ, վստահությամբ և սիրով ապրի։
Ամեն։
Դիտվել է՝ 4499

Մեկնաբանություններ